Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ ներկա դրությամբ նախադրյալներ կան՝ ստեղծելու Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի ու «Հըզբոլլահի» դաշինք:
«Բնականաբար, դա (նման դաշինքի ստեղծումը) մեր իդեալն է։ Սակայն եթե գոյություն ունեն ինչ-ինչ թույլ կետեր, ապա պետք է վերացնել դրանք։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք Ռուսաստանի հետ ունենք տարածաշրջանային հարցերի շուրջ ռազմավարական երկկողմ համագործակցություն։ Բնականաբար, կան նման դաշինքի ստեղծման համար նախադրյալներ, դրանք նախապատրաստված են»,- ասել է նա։
Վելայաթին փետրվարի 1-ից Մոսկվայում է, այցը կտևի մինչև փետրվարի 4-ը։ Նա արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ։ Այսօր ծրագրված է նրա հանդիպումը նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։