Առողջապահություն Գլխավոր Հասարակություն Մամուլի ակումբ 

Մնջոյանի անվան ինտիտուտում արտադրվող դեղորայքը սպառվում է նաեւ արտերկրում

analitik.am

Այսօր Անալիտիկ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ-ի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանն անդրադարձավ ՀՀ-ում դեղերի արտադրության խնդիրներին և անհրաժեշտ լուծումներին:

Խոսքը հիմնականում վերաբերում էր սիրտանոթային համակարգի հիվանդությունների, չարորակ ուռուցքների, նյարդահոգեկան խանգարումների և վարակիչ հիվանդությունների դեմ բուժական և կանխարգելիչ դեղամիջոցների ստեղծմանը և վիրաբուժության մեջ կիրառվող դեղամիջոցների մշակմանը:

Կենտրոնը 60 տարիների ընթացքում ստեղծվել է 40 անուն բուժական միջոց, որից 15-ն արդեն արտադրության մեջ են: Պարզվում է, որ մեր տեղական գիտական ոլորտն ի վիճակի է սպասարկել ոչ միայն Հայաստանի բնակչությանն, այլև՝ արտերկիր արտահանում իրականացել.

«Այն դեղորայքը, որն արտադրվում է Մնջոյանի անվան ինտիտուտում արտահանվում է նաև Բելոռուսիա, Վրաստան, Ուկրանիա»,-ասաց նա: Ցավոք, այդ թվերը շատ չեն , սակայն այս պահի դրությամբ ՀՀ-ում արտադրվում է նրանց կողմից ստեղծած 5 դեղատեսակ միայն՝ կանդլերոն՝ և հաբի տեսքով և ներարկման համար, տիոդին, դիցիլին և կապրոֆեր: Սակայն սրանք դեռ ամբողջը չեն, գիտնականի խոսքով, եթե լինի համապատասխան ֆինանսավորում և պետական աջակցություն , նրանք կարող են մի քանի անգամ ավելին անել:

«Այս պահին կա մոտավորապես 36 միացություն, որոնց գորընթացը ֆինանսավորելու դեպքում կկարողանանք այն ավարտին հասցնել՝ ունենալով նոր դեղատեսակներ»:

Դեղի ստեղծումը մի քանի փուլերից է բաղկացած, նշում է բանախոսը, նշված 36 միացություններն արդեն անցել են առաջին փուլերից մի քանիսը, մինչդեռ առջևում դեռ շատ անելիքներ կան ՝ ամբողջացնելու և այդ դեղորայքը ստեղծելու համար: Մյուս կողմից էլ` մասնագետների առաջ ծառացել է հին սարքավորումների հարցը, որն, ինչ խոսք, պակաս կարևոր չէ, եթե ոչ առաջնային:

«Եթե սարքավորումները հին են, արդյունքների մասին չես կարող վստահությամբ խոսել»-, ասաց Վ. Թոփուզյանն ու հույս հայտնեց, որ մի օր էլ իրենց խնդիրների վրա կհառնի պետական աչքն ու դրանք համապատասխան լուծում կստանան:

Նույն շարքից