ՄԱԿ-ը Հարավային Կորեայի կառավարության և Samsung Electronics ընկերության աջակցությամբ հայտարարել է Նյու Յորքում հաշմանդամների նոր կենտրոնի բացման մասին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությանը։
Կենտրոնի բացմանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նախագահ Ջոն Էշը, Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի երիտասարդական բաժնի նախագահ Ջենի Նիլսոնը, ինչպես նաև Հրվ. Կորեայի կառավարության ներկայացուցիչը։
Սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված կենտրոնը, որը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ- բնակարանի առաջին հարկում, հագեցած է ամենաժամանակակից տեխնիկայով՝ հատկացված Samsung Electronics ընկերության կողմից։
Շնորհիվ համակարգիչների, լսողական սարքերի, հաշմանդամների սայլակների լիցքավորման սարքերի և այլ հարմարանքների՝ սահմանափակ կարողություններով մարդիկ հնարավորություն են ստացել տեսնել ՄԱԿ-ի փաստաթղթերը և մասնակցել նիստերին։
«Երեկ Հաշմանդամների միջազգային օրն էր։ Այսօր մենք նրանց ցույց կտանք, որ հոգ ենք տանում այդ խնդրի մասին ամբողջ տարի»,- ասել է Բան Կի Մունը։