Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Այսօր` փետրվարի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 107 հասցեի դիմաց Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Աբրահամյանն իր վարած Mitsubishi մակնիշի 34 CQ 522 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 53-ամյա Նորիկ Հախվերդյանի վարած Opel մակնիշի 34 RV 916 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Opel-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջևում կանգնած Գեղարքունիքի մարզի Տաշկենդ գյուղի բնակիչներ, 44-ամյա Վարուժան Սիրականյանին, 25-ամյա Ռուբեն Սիրականյանին, Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ, 36-ամյա Կամո Գալստյանին և Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 37-ամյա Արսեն Թարխանյանին:
Մանարամասն՝ սկզբնաղբյուր կայքում