Ազգային ժողովը այսօրվա նիստի ընթացքում միաձայն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի, Խաչատուր Քոքոբելյանի և Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվեց՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ:
Նախագծով նախատեսվում է՝ շրջանառության հարկի երկրորդային հումքի վրա կիրառվող եկամուտների նկատմամբ 5%-ի փոխարեն կիրառել 1.5%:
78 կողմ 20 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նաև ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թ.-ի ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը և վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: