Հասարակություն 

Ավտոմեքենայից գողոթյուն կատարած անձը բերման է ենթարկվել

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները 1987 թ. ծնված Գարուշ Ա.-ին հայտնաբերեցին Երևանի Մուրացանի փողոցի տներից մեկում: Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին:

Խոստովանությունը չուշացավ. 2015 թ. սեպտեմբերին Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում կայանված, 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ի «Դոջ» մակնիշի ավտոմեքենայից գողացել էր էլեկտրական մարտկոցը:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից