ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այցի շրջանակում կքննարկվեն Շվեյցարիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի հաջորդականությունը: Մենք շարունակում ենք հավատալ, որ նման երկխոսությունն անհրաժեշտ է շարունակական խաղաղության հասնելու համար»,- ասել է Ուորլիքը: