Փետրվարի 4-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտակայքում սև ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա պողոտայի թիվ 16 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել` 12.51-ին:
Շենքի պահեստային հատվածում (մուտքը` շենքի հետնամասից) այրվել են անվադող, կենցաղային իրեր` մոտ 8 քմ տարածքում և էլ վահանակ: