Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Չգիտեմ` Հովիկ Աբրահամյանը հիմա լսո՞ւմ է, թե՞ չէ, բայց ես առաջարկում եմ, որ կառավարությունը անցնի օպերատիվ կառավարման. Մ. Մելքումյան

Ազգային Ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր միջհամայնքային ճանապարհների զարգացման նպատակով վարկ վերցնելու հարցը:

Այս հարցի շուրջ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանըև ասաց, որ կառավարության PR-ը, տնտեսական բարեփոխումների առումով, բավարար չէ, որ վստահություն ներշնչեն ժողովրդին

«Հենց հիմա ես առաջարկում եմ, չգիտեմ` Հովիկ Աբրահամյանը հիմա լսո՞ւմ է, թե՞ չէ, բայց ես առաջարկում եմ, որ կառավարությունը անցնի օպերատիվ կառավարման՝ վարկերի ու ծախսերի առումով: Խորհուրդ եմ տալիս նաև վարկ ներկայացնելիս կառավարության անդամները նաև քաղաքական ելույթներ ունենան, որ ժողովուրդը հասկանա, որ վարկերը նպատակային են»,- ասաց պատգամավորը:

Նույն շարքից