Բուն Բարեկենդանի տոնին պետք է պատրաստվել ոչ միայն խնջույքի տեսքով, այլև հոգևոր խորհրդով: Այս մասին «Անալիտիկ» մամուլի ակումբում խոսեց ԱՀԹ-ի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանը:
Բարեկենդանի տոնին հաջորդում է Մեծ Պահոց շրջանը, որը պատահական չէ: Իրական խորհուրդը այն է, որ բարեկենդանի ուրախ, զվարթ և հետաքրքիր խաղերի միջոցով մարդը կարծես փորձում է վերականգնել այն դրախտային հոգեվիճակը, որն ուներ մարդը մինչև մեղանչելը: Եվ Մեծ Պահքի շրջանը մարդուն տրված է վերականգնել և ապաշխարհությամբ գալ առ Աստված և հոգևոր խորհուրդները: Ամեն տարի Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով նշում է Բարեկենդանը:
Այս տարի տոնախմբության առիթով եկեղեցուն է միացել նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը և համատեղ կազմակերպել հետաքրքիր սպորտային մրցություններ, այդ թվում և ազգային կոխը:
Փետրվարի 7-ին , ժամը 13:30-ին հրավիրելով բոլորին Տեր Պարթևը տեղեկեկացրեց, որ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց մասնակիցները կշարժվեն դեպի ազատության հրապարակ, որտեղ տեղակայված կլինեն տարաբնույթ տաղավարներ, կլինի ուտեսների և նկարչական ցուցահանդեսների վաճառք:
Հայ տիկնոջն էլ օգնելու համար ասենք, որ այդ օրվա համար խորհուրդ տրվեց պատրաստել հիմնականում մսային ուտեստներ:
Եկեղեցու խորհրդակատարը չմոռացավ հիշեցնել, որ եկեղեցական ցանկացած տոնի հիմքում նաև ազգային ավանդության խորհուրդն ու նախապատմությունը կա, ուստի լավ երբ մենք տոնում ենք մեր ազգային, այլ ոչ թե այլազգի տոները:
«Թեև տոնը կարող է քրիստոնեկան լինել, սակայն հիմքում դրված լինի տվյալ ազգի ավանդությունը, ուստի այն չի կարող դառնալ մերը, չէ ՞ որ ավանդությունները գալիս են պատմականորեն և այդ տոների միջոցով երևում է նաև մեր ազգային երեսը: Պետք է նշենք մեր սեփական ազգային տոները, այլ ոչ թե ուրիշ ազգերի տոները»,- ասաց Տեր Պարթև քահանա Մուրադյանը: