Միջազգային Քաղաքական 

ԵԽ-ը կոչ է արել ահաբեկիչներից պաշտպանել Իրաքի և Սիրիայի կրոնական փոքրամասնություններին

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում լիագումար նստաշրջանում այսօր ընդունել է բանաձև, որով ԵՄ-ին կոչ է արվում ջանքեր ձեռնարկել Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ խմբավորման կողմից կրոնական փոքրամասնությունների համակարգային զանգվածային սպանությունների դիմակայման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր գրոհայինների ահաբեկչություններից կրոնական ու ազգային փոքրամասնությունների պաշտպանության համար հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին։

Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն արդեն տրամադրում է ֆինանսական միջոցներ այդ խնդրի կարգավորման նպատակով, սակայն այն բավարար չէ։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մշակել փոքրամասնություններին պաշտպանող օրենսդրություն ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում՝ ասել է նա։

Նույն շարքից