Քաղաքական Միջազգային 

Սիրիական հակամարտության բանալին խաղաղ բանակցային գործընթացն է. ՄԱԿ

Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Լոնդոնում դոնորային համաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Այստեղ չկա ռազմական լուծում։ Միայն քաղաքական երկխոսությունը կփրկի սիրիացինրին»,- ասել է նա։

Պան Գի Մունը հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը բանակցությունների շարունակման համար։

«Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Սիրիայի աջակցման միջազգային խմբին` ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի լրջորեն ներգրավվեն Սիրիայի ապագայի վերաբերյալ միմյանց հետ բանակցություններում»,-հայտարարել է Պան Գի Մունը։

Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է պատասխանատվություն ստանձնեն Սիրիայում հրադադարի հաստատման համար, սակայն նախ Ասադի ռեժիմը՝ իր հերթին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նույն շարքից