Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում չի նախատեսվում. Մ. Զախարովա

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դեռ չկան Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման պլաններ։

Բացի այդ, Զախարովան հայտարարել է, որ Անկարան չի ներկայացրել օբյեկտիվ տվյալներ, որոնք կհաստատեին ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի սահմանի խախտումը, և որ Ռուսաստանի բոլոր դիմումները մնացել են անպատասխան։

Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի սադրիչ գծին աջակցելու համար, իսկ ՆԱՏՕ-ին մեղադրել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելն անտեսելու համար։

Նույն շարքից