Առողջապահություն Հասարակություն 

Քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին եւ գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաեւ նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի եւ գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:

Կառավարության ղեկավարը կարեւորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ իրականացումը եւ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նույն շարքից