Հասարակություն Պատահարներ 

Սպիտակ-Երեւան ճանապարհին խցանվել է առնվազն 500 ավտոմեքենա

Սպիտակ-Երեւան ճանապարհին, Ծիլքար գյուղի հատվածում, շուրջ 500 մարդատար եւ բեռնատար ավտոմեքենա շուրջ 1 ժամ է` ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի հետեւանքով մնացել են խցանման մեջ:

Ճանապարհի վատ տեսանելիության պատճառով ճանապարհի մի շարք հատվածներում նաեւ բազմաթիվ վթարներ են եղել: Խցանման մեջ հայտնված քաղաքացիներին այս պահին օգնության են հասել փրկարարները:

Նույն շարքից