Այսօր` փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան- Իջևան ավտոճանապարհի 82.5կմ հատվածում` Դիլիջանի թունելի մեջ: Ժամը 16:00-ի սահմաններում բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 77-ամյա Սպարտակ Թովմասյանի վարած ГАЗ 24 մակնիշի 42 ԼԼ 243 համարանիշի և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 40-ամյա Նվեր Սմբատյանի վարած ГАЗ 33021 մակնիշի 34 AV 337 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗ 24-ի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 69-ամյա Սոնա Թովմասյանը տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո տեղափոխվել են Սևանի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում