Թուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլյան ուղերձից ամբողջությամբ կեղծ է։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Փետրվարի 3-ի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ ուղարկել Վատիկանի իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով կանչվել էր Անկարա Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացված պատարագից հետո: