Հայաստան Քաղաքական 

Համագործակցության հետ կապված վերջնական որևէ հարց չենք քննարկել. Շարմազանով

«Այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստում կոալիցիայի, համագործակցության հետ կապված վերջնական որևէ հարց չենք քննարկել»,- այս մասին այսօր ՀՀԿ Գմ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, քննարկումները դեռ շարունակվում են և մինչև հաջորդ շաբաթվա վերջ այդ հարցի վերաբերյալ հստակություն կլինի:

Հարցին, թե ինչու է ձգձգվում համագործակցությունը, նա պատասխանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի կողմից համագործակցության հիմքը ոչ թե պաշտոններն են, այլ գաղափարախոսությունը, ծրագրային դրույթները, պատասխանատվության խնդիրն է, ուստի քննարկումները դեռ չեն ավարտվել։

Նույն շարքից