ՄԱԿ-ի աշխատանքային խումբը անօրինական է համարել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատությունից զրկելը:
Փետրվարի 4-ին, Ասանժը հայտարարել էր, թե պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունն ու հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը մերժի իր հայցն ընդդեմ Բրիտանիայի ու Շվեդիայի, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության մեջ:
Ասանժը հայտարարել էր, որ իրեն առաջադրված սեքսուալ բնույթի մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի իշխանություններին հանձնելու պատրվակ, հայտնում է RIA Novosti-ն: