ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կգլխավորի Խոսրով Հարությունյանը
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ հաստատվել է ընթացիկ՝ իններորդ, նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի կազմը: Այն ղեկավարելու է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Նա այդ պաշտոնում փոխարինում է ԲՀԿ-ական Վահան Բաբայանին: