Ազգային Ժողովում այսօր ճեպազրույցների ժամին լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ում թեկնածությունն են առաջադրելու ՄԻՊ-ի պաշտոնում:
Աղվան Վարդանյանը ասաց, որ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին չի ճանաչում. «Չեմ ճանաչում, բայց դեմքը ծանոթ է»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն պաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատասխանեց. «Ես անձամբ Զարուհի Փոստանջյանին ասել եմ, եթե իր անունը հասնի խորհրդարան, ես նրան կողմ եմ քվեարկելու: Մնում է` օգնեք, որ հասնի: Ես անձամբ եմ խոստացել նրան: Ես կանանց անձամբ եմ խոստումներ տալիս»: