Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը, որը ձերբակալել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, դատարանում այսօր՝ փետրվարի 5-ին, պատմեց ձերբակալության մանրամասները:
«Եղավ հրաման, որ փախած զինվորին պետք է գտնել: Մենք շներով դուրս եկանք նրա հետքին, հասանք ուղեկալ, տեսանք մի մարդ, ում հրամայեցինք կանգնել: Ինքն ասաց՝ ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Երբ հրաման արձակեցի կանգնելու, այդ մարդը շարունակում էր շարժվել, ես կրակոց արձակեցի նախազգուշական, դրանից հետո նա կանգնեց, ես հրամայեցի պառկել գետնին»,- պատմեց սպան՝ նշելով, որ Պերմյակովի մոտ տեսել է գումար եւ երեք հեռախոս:
Մանրամասն՝ news.am