Հասարակություն 

Մշտադիտարկումներ`քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում

Մանկապարտեզներում և դպրոցներում կրթական գործընթացի վերսկսմամբ պայմանավորված՝ փետրվարի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության նշված հաստատություններում վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվում են մշտադիտարկումներ և բուժզննումներ: Նպատակը երեխաների առողջական վիճակի ճշգրիտ պատկեր ունենալն է: Անհրաժեշտության դեպքում երեխաների վատառողջ լինելու փաստի մասին տեղեկացվում է ծնողներին, որից հետո ծնողի հետ միասին երեխան տուն է վերադառնում: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները նույնպես պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղերում ստուգելու երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաև հետևելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից