Հայաստան Քաղաքական 

ՀՅԴ-ի հետ պորտֆելների հարց առայժմ չի քննարկվել.Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՀԿ_ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները նման են սերիալի, որտեղ մեկ ամուսնանում, մեկ բաժանվում են, հայտարարեց. «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություն են անում»:

Իսկ Լևոն Զուրաբյանը ասաց, որ սերիալի հեղինակներին հորդորում է զարգացումների մեջ թարմություն մտցնել, որ ֆիլմը ձանձրալի չդառնա:

Այս նույն հարցի շուրջ, բայց արդեն ավելի լուրջ պատասխան տալով Վ. Բաղդասարյանը հավաստիացրեց, թե ՀՅԴ-ի հետ պորտֆելների հարց առայժմ չեն քննարկվել:

«Ճանապարհ ենք գնալու, եթե գնում ենք համագործակցության, չի բացառվում, որ ձևաչափը լինի կոալիցիոն, իսկ այդ պարագայում կան երկու կուսակցությունների գաղափարներ, ծրագրեր, որոնք պետք է համընկնեն: Կոալիցիա` նշանակում է կրել ամբողջ պատասխանատվությունը, իսկ դրա համար պետք է ընդհանրացվեն գաղափարական մոտեցումները, այսինքն՝ այն բոլոր մոտեցումները, որոնք անհրաժեշտ են երկրի պատասխանատվությունը կրելու համար»,- նշեց պատգամավորը:

Նույն շարքից