Ռուսական TASS-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Անկարային փախստականներին ստիպողաբար Իրաք և Սիրիա վերադարձնելու համար:
«Թուրքիայի իշխանություններն ապօրինի կերպով հսկողության տակ են պահել փախտականներին և ապաստան խնդրածներին, ճնշում գործադրել նրանց վրա, նաև՝ ֆիզիկական, որպեսզի ստիպեն նրանց վերադառնալ իրենց երկրներ, որոնք ներկայումս բռնկված են պատերազմով»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարի Մարդու իրավունքների լիազոր պաշտպան Կոնստանտին Դոլգովը։
Նրա խոսքով՝ որոշ փախստականների կապել են շղթաներով ու ծեծել, այնուհետև ստիպել վերադառնալ Իրաք ու Սիրիա։