Հունվարի 29-ին Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Պարգևատրվեցին պաշտոնյաներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ, նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Քանի որ «Անալիտիկ» կենտրոնն տարիներ շարունակ իրականացնում է ԱՍ մրցանակաբաշխությունն իր ուժերի և թիմային աշխատանքի մեծ լարումով, փորձեցինք մի քանի մանրամասներ պեղել International Media Holding-ի ծագման և գործունեության մասին:
Առաջին զվարճալի հանգամանքն այն էր, որ նման անունով կազմակերպություն առհասարակ գոյություն չունի ու երբեք չի էլ ունեցել:
Այսինքն՝ ստացվում է, որ օրինակ Գագիկ Բեգլարյանը, մրցանակ է ստացել գոյություն չունեցող, այսինքն երևակայական կազմակերպության կողմից:
Բացի այն, որ մրցանակակիրները հայտնվել են ծիծաղելի վիճակում, սա նաև բազմաթիվ այլ հարցեր է առաջացնում: Կազմակերպության գոյություն չունենալը խիստ կասկածելի է դարձնում այդ մրցանկահանձնության ֆինանսների ծագումը:
Համաձայնեք՝ դժվար է վերահսկել գոյություն չունեցող կազմակերպության ֆինանսները: Ուստի, բոլորի համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ո՞վ էր ֆինանսավորում այդ միջոցառումը և ի՞նչ նպատակով:
Ամեն դեպքում, Analitik.am-ը հարցում է ուղարկել մրցանակակիրներին, որի պատասխանները շուտով կհրապարակենք: Մրցանակակիրների ու մրցանակահանձնության մասին մանրամասն նյութերն էլ կներկայացնենք հաջորդիվ:
Հ.Գ. Ի դեպ, զգուշանալ է պետք նման Ֆեյք մրցանակաբաշխություններից: