«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մահացած ծննդկանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, երկուշաբթի օրը դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատ:
Այդ մասին «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:
Մասնավորապես, տուժող կողմին վիրավորել և ցավ է պատճառել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից թույլ տրված մի շարք արտահայտություններ՝ «հոսպիտալացնեին էլ մահանալու էր, չհոսպիտալացնեին էլ», «եթե մարդ դատվեց այս գործով, ապա դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «էտ ընտանիքը», «այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն է եղել, սա էլ թոքերն են եղել»:
Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը այս կապակցությամբ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե Փաստաբանների պալատի նախագահը առերևույթ հանցագործության հիմքեր տեսնի, ապա դիմումին ընթացք կտրվի, իսկ ընթացք տալու դեպքում այդ գործընթացը բավականին երկարատև կտևի:
Նշենք, որ գործով հսկողություն իրականացնող դատախազը որոշում էր կայացրել Շուշանիկ Բախշյանին գրավով ազատ արձակելու՝ դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում