26-ամյա Արայիկ Գրիգորյանին, Էրիկ Մկրտչյանին և Ադամ Խաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախապես պայմանավորվելով Ժենյա Թևոսյանի առևանգումը համատեղ կատարելու մասին՝ բացահայտ առևանգել են նրան:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: