Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Հովիկ Շեհիրյանը լուսանկարել է Լաթաքիայի շրջանում գտնվող հայաբնակ Ղնեմիե գյուղն ահաբեկիչներից ազատագրումից հետո՝ ցույց տալով, թե ինչպիսի վիճակում է այսօր գտնվում գյուղը, Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին, ինչ վնասներ է հասցվել:
Ղնեմիեն եղել է հայկաբնակ գյուղ, որտեղ գտնվում է Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 1875 թվականին Ղնեմիեի բնակիչների կողմից: Սակայն տեղացի մեծահասակների վկայության համաձայն, 1875 թվականին այն նորոգվել է, իսկ եկեղեցին մինչ այդ մոտ 300 տարվա պատմություն է ունեցել:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան սիրական պատերազմը, Ղնեմիե գեղատեսիլ գյուղում սիրիահայ միություններն իրենց տարեկան ճամբարներն ու արշավներն էին կազմակերպում: Իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախորդ կիրակին ուխտագնացություն էր կազմակեևրպվում դեպի Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցի:
Լուսանկարները՝ «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից: