Թուրք դերասանուհի Գոնջա Վուսլաթերիին արդարացրել են սոցցանցերից մեկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-երը:
Դատավարության ընթացքում Անկարայի դատախազ Ադեմ Ջանը պահանջել է դերասանուհուն 1-2 տարվա ազատազրկման դատապարտել՝ Twitter-ում նրա արած գրառման պատճառով։
Նրա փաստաբանը ժխտել է իր պաշտպանյալի մեղքը՝ նշելով, որ դերասանուհին պարզապես ծաղրանկար է տարածել։ Դատարանը վճռել է արդարացնել Վուսլաթերիին։