Առողջապահություն Հասարակություն 

Իտալիայում արձանագրվել է Զիկա վիրուսի 3 դեպք

Տարվա սկզբին Իտալիայի հյուսիսային Վենետո մարզում Զիկա տենդով վարակման 3 դեպք է արձանագրվել: Բոլոր երեքն էլ վերադարձել են հարավամերիկյան երկրներից, գրում է TASS-ը:

Առողջապահության տարածաշրջանային վարչակազմի խորհրդական Լուկա Կոլետոյի խոսքերով` խուճապի համար հիմքեր չկան:

«Մենք 2010-ից հետևում ենք Զիկա տենդի տարածմանը, որի տարածողը Եվրոպայում չտարածված մոծակների տեսակն է, և տիրապետում ենք բոլոր հնարավորություններին տենդի առաջացրած հիվանդությունների բուժման համար»,- ասել է նա:

Նույն շարքից