ԴԱԻՇ-ի ենթադրյալ առաջնորդը, որը նոյեմբերին ահաբեկչություններ է իրականացրել Փարիզում, հայտնել է, որ Եվրոպայում հայտնվել է սիրիացի փախստականների հետ՝ հանդիսանալով ԵՄ-ի երկրներ մեկնած զինյալների մեծ խմբի անդամներից մեկը։
Այդ մասին հայտնել է տվյալ գործով կարևոր վկաներից մեկը։ Եթե վկայի ցուցմունքները լինեն ճշմարիտ, ապա դա ավելորդ անգամ վկայում է միջազգային մասշտաբով անվտանգության համակարգի ուժեղացման մասին՝ հետևելու համար բոլոր նրանց, ովքեր այս կամ այյն կերպ կարող են կապված լինել ծայրահեղական խմբավորումների հետ։ Մի շարք երկրների իշխանություններ նույնպես կարծում են, որ փախստականների շրջանում հիրավի կարող են լինել ահաբեկիչներ։
Վերջին ցուցմունքները ստացվել են մի կնոջից, որի շնորհիվ Ֆրանսիայի ոստիկանությունն իմացել է Աբդելհամիդ Աբաուդի մասին։ Համարվում է, որ բելգիացի Աբաուդը նոյեմբերի 13-ին Փարիզում հարձակումներ իրականացրած ահաբեկիչների առաջնորդն է, որոնց զոհ գնաց մոտ 130 մարդ։