Հասարակություն 

Նոր սեքսուալ բռնություններ գերմանական Քյոլնում

Անցած գիշեր Քյոլնում գրանցվել է 22 հանցագործություն՝ կապված սեռական ոտնձգությունների հետ։ Այս մասին հաղորդել է ոստիկանությունը՝ փոխանցում է BBC-ն։

Բոլոր հարձակումերը տեղի են ունեցել ամենամյա կառնավալի ընթացքում։ 190 մարդ է ձերբակալվել։

Իշխանությունները հրաժարվել են խոսել ձերբակալվածների ազգային պատկանելության մասին, սակայն խոստովանել են, որ սեռական ոտնձգությունների թիվն այս տարի ավելին է, քան անցած տարի։

Քյոլնի կառնավալը սկսվել է հինգշաբթի և կտևի 6 օր։ Կառնավալի անվտանգությունն ապահովում են ավելի քան 2000 ոստիկաններ։

Նույն շարքից