Քաղաքական Միջազգային 

Սիրիայի հարցով բանակցությունների ձևաչափը ենթակա չէ փոփոխության. ՄԱԿ

ՄԱԿ-ը չի ծրագրում սիրիական կարգավորման վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի նոր հրավերներ ուղարկել կամ փոխել դրանց ձևաչափը։ Այս մասին հայտնում Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզիին:

«Ուրիշ հրավերներ չեն լինի: Ուրիշ ձևաչափով նոր հրավերներ չեն ուղարկվի»,- հայտարարել է նա:

Միջսիրիական բանակցությունները Ժնևում մեկնարկել են հունվարի 29-ին: Սպասվում է, որ բանակցությունները 6 ամիս կտևեն: Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ Ժնևում միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է, նոր փուլը նախատեսվում է փետրվարի 25-ին:

Նույն շարքից