Հասարակություն 

Ճապոնիայում ԱԷԿ-ի հարեւանությամբ հրաբուխ է ժայթքել

Ճապոնական հարավարևմտյան Կագոսիմա պրեֆեկտուրայում (Կյուսյու կղզի) ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությանը։

Խառնարանից մի քանի տասնյակ մետր բարձրությամբ դուրս է ժայթքում եռացող լավան։ Երկնքում հայտնվել է սև ծխի սյուն։

Մասնագետները կոչ են անում բնակիչներին՝ չմոտենալ հրաբխին։ Ժայթքմանը կցվել է վտանգավորության երրորդ մակարդակ։ Նշենք, որ հրաբուխը գտնվում է «Սենդայ» ԱԷԿ-ից ընդամենը 50 կմ հեռավորության վրա։

Սակուրաձիման համարվում է Ճապոնիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Տարեկան կարող է գրանցվել մինչև 100 թույլ ժայթքում, սակայն, որպես կանոն, միայն մոխիր է արտանետվում։

Նույն շարքից