Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում հեռախոսային կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը:
Նրա խոսքով՝ հունվաի 29-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը խախտել են Թուրքիայի օդային տարածքը, ինչից հետո Թուրքիայի նախագահը մինչ օրս փորձում է զանգահարել Պուտինին, սակայն՝ ապարդյուն:
«Ռուսական կողմը ոչ մի կերպ չի արձագանքում»,-ասել է Քալինը: