TASS-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ 34 զինված խմբավորում է աշխարհի տարբեր երկրներից հավատարմություն հայտնել ԴԱԻՇ-ին: Այս մասին նա ասել է երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ երկրները պետք է պատրաստ լինեն հարձակումների աճի ԴԱԻՇ-ի կողմնակիցների կողմից այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Պակիստանը, Լիբիան, Նիգերիան: