Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 5-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 35 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 28-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազարական դրամի չափով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում