Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեխայի սեռով պայմանավորված աբորտի քայլին հիմնականում դիմում են գիտակցական ոչ բարձր մակարդակ ունեցող ընտանիքները, որոնց մտածելակերպի և գործելաոճի վրա որևէ կերպ հնարավոր չի լինի ազդել սոցիալական տարաբնույթ ակցիաների միջոցով:
Իհարկե, շատ գեղեցիկ ակցիա է, բայց հարցին լուծում տալու համար պետք է աշխատանք տանել բժիշկների հետ՝ արգելելով և վերահսկելով, որ այդ արգելքը չանցնեն, աբորտները, որոնք պայմանավորված չեն ապագա երեխայի հնարավոր ծանր հիվանդություններով, մոր կամ երեխայի կյանքին սպառնացող վտանգով:
Հարցն իրոք լուրջ է, կան նաև բազմաթիվ ընտանիքներ, որոնք ուղղակի սոցիալական պայմաններ չունեն մեկ երեխայից ավել ունենալու համար, ուստի դիմում են այդ քայլին՝ նախընտրությունը տալով տղա երեխային:
Սեռով պայմանավորված աբորտները կանխելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է հենց բժիշկների հետ աշխատանք տանել, հատուկ կանոնակարգեր մշակել ու պատժիչ մեխանիզմներ կիրառել դրանք խախտելու դեպքում: