Բիզնես Գլխավոր Տնտեսություն 

ՎՏԲ բանկը հերքում է՝ ադրբեջանցիները ջայլամ են, ոչ թե ոչխար

analitik.am

26.01.2015-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկն իր պաշտոնական կայքում հրապարակել է հաղորդագրություն, որով հաստատել է մամուլում հրապարակված տեղեկություններն առ այն, որ Ադրբեջանի Պետական Նավթային Ֆոնդը հանդիսանում է ՎՏԲ Բանկի սեփականատերերից մեկը և միևնույն ժամանակ փորձ է արվել հանրությանն այլ լույսի տակ ներկայացնել ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության հետևանքները:

Նախ ներյացնենք «ՎՏԲ բանկի» տեղեկատվական հաղորդագրությունը. Հայկական ԶԼՄ-ներում բազմիցս հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունը («ՎՏԲ Բանկ» ՀԲԸ բաժնետոմսերի 3%-ը պատկանում է Ադրբեջաբական նաֆթային ֆոնդին) տիրապետում է «ՎՏԲ-Հայաստան» Բանկի հաճախորդների մասին անձնական տեղեկատվությանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը: Հաշվետվությունները, որոնք «ՎՏԲ բանկը» ներկայացնում է բաժնետերերին և Վերահսկիչ խորհրդին չեն պարունակում հաճախորդների մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին:

Սույն հաղորդագրությամբ հավանաբար «ՎՏԲ Հայաստան» բանկը փորձ է արել հերքել ՀՀ-ում տարածված այն վարկածը, որ ադրբեջանցիները ոչխար են՝ դարձնելով նրանց ջայլամ:

Որպես կանոն՝ ջայլամներն են գլուխներն ավազի մեջ մտցնելով վստահ լինում, որ իրենց բարեմասնությունները չեն երևում: Տվյալ դեպքում այդ բարեմասնությունները հենց «ՎՏԲ Բանկի» կանոնադրությունն է, որտեղ հստակ նշված է հետևյալը.

VI գլուխ Բաժնետերերի իրավունքները 6.1 Բանկի ցանկացած բաժնետոմս տալիս է նրանց սեփականատերերին հավասար ծավալով իրավունքներ:

Բաժնետերերը, ակցիոներները իրավունք ունեն.

- մասնակցել ակցիոներների ընդհանուր ժողովներին ձայնի իրավունքով, բոլոր հարցերով, իրենց իրավունքների սահմաններում /մասնակցել բանկի գործերի կառավարմանը/:

- օրենքների և սույն կանոնադրության հիման վրա ստանալ տեղեկատվություն բանկի գործունեության մասին և ծանոթանալ բանկի հաշվապահական և այլ փաստաթղթերին:

- մասնակցել բանկի շահույթի բաշխմանը և ստանալ դիվիդենտներ: 12.10. Բանկը պարտավոր է պահպանել փաստաթղթերը, որոնք որ պահանջված են ՌԴ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքվ, սույն կանոնադրությամբ, ընդհանուր ժողովի որոշումներով, վերահսկիչ խորհրդի որոշումներով և այլն:

12.11. Բանկը պարտավոր է ապահովել բաժնետերերի հասանելիությունը 12.10 կետում նշված փաստաթղթերին /հաշվապահական հաշվառում և այլն/:

Սույն կետերի վերլուծությունից ակնհայտ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի Հանրապետությունը՝ հանձինս Ադրբեջանի Պետական Նավթային ֆոնդի, որպես բանկի սեփականատեր, իրավունք ունի ծանոթանալ, և բանկը պարտավոր է նրան տրամադրել բանկի հաշվապահական փաստաթղթերը, գործունեության մասին տեղեկատվություն և այլ փաստաթղթեր:

Իսկ հաշվապահական փաստաթղթերն իրենց մեջ առաջին հերթին պարունակում են անձնական տվյալներ, որովհետև աբսուրդ է պատկերացնել, որ կարող է բանկը վարկ տրամադրել առանց անձի տվյալների:

Նույն շարքից