Քաղաքական Միջազգային 

Եվրոպայի ներսում սահմանների փակումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ԵՄ համար. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպայի ներսում սահմանների փակումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Եվրամիության համար:

«Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները, քանի որ ցանկանում ենք պահպանել Շենգենը: Եթե չկարողանանք պաշտպանել մեր արտաքին սահմանները, ապա ներքին շուկայի շրջանակում այդ ազատ տարածքը՝ մեր բարեկեցության հիմքը, կվտանգվի: Հարկավոր է կանխել դա: Կարծում եմ՝ ԵՄ անդամ բոլոր երկրները կիսում են այս տեսակետը»,- ասել է Մերկելը:

Նույն շարքից