Հասարակություն 

Սլավոնական համալսարանի մոտ զենք է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Սլավոնական համալսարան տանող ճանապարհին՝ առաջին ծառի մոտ, զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Արղության փողոցի վերջնամասում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի իրան, «PROTEKTOR AUTOMATIK G-5» տիպի 8 մմ տրամաչափի գազային ատրճանակ, 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ եւ 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նույն շարքից