«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը վերջերս թուլանում են: Այդ մասին են վկայում միջազգային լրատվական դաշտում համբավ ունեցող ԶԼՄ-ների ներկայացրած փաստացի տվյալներն ու տեղեկատվությունը: ԻՊ-ի թուլացման պատճառներն, անշուշտ, մի քանիսն են: Մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվորեն պայքարում են այս խմբավորման դեմ, բացի այդ՝ ԻՊ-ն արդեն չունի այն ֆինանսական ռեսուրսները, որոնք ուներ նախկինում: Նավթադոլարներն ու ֆինանսական միջոցները պակասում են, իսկ ԻՊ խմբավորման զինյալները ցածր Այս մասին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«ԻՊ-ն աստիճանաբար թուլանում է: Մի կարևոր իրողության մասին կուզենայի խոսել: Ամերիկյան հետախուզությունն օրերս հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ զինյալներն ակտիվ կերպով Սիրիայից ու Իրաքից տեղափոխվում են Լիբիա: Նրանք իրենց համար ավելի էֆեկտիվ ու լավ տարածք են համարում Լիբիան: Լիբիան հայտնի է իր ածխաջրային հարուստ պաշարներով: Զինյալների աշխատավարձն էլ է քչացել»,- նշեց նա:
Արաբագետը նաև ասաց, որ ԱՄՆ-ը վճռական գործողություններ է ծավալում ԻՊ-ի դեմ ,իսկ դա նշանակում է, որ Արևմուտքը փոխել է իր վերաբերմունքն այս խմբավորման նկատմամբ: Նախկինում նրանք ԻՊ-ն դիտարկում էին որպես գործոն, որի միջոցով կարելի էր ազդեցության ոլորտներն ընդլայնել, իսկ այժմ իրավիճակը 180 աստիճանով փոխվել է: