Հասարակություն 

Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 47 շենքի բակում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է նշված շենքի բնակիչ, 52-ամյա Աշոտ Ամիրզյանը, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, տանիքից ձյունը մաքրելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:

Նույն շարքից