Google ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է տարեկան 160 հազար ֆունտ սթեռլինգ (ավելի քան 230 հազար դոլար):
Այդ մասին գրում է Daily Mail-ը` վկայակոչելով կորպորացիայի բրիտանական մասնաճյուղի ծախսերի վիճակագրությանը:
Նշվում է, որ վերջերս ընկերությունն ընդլայնվում է, քանի որ նախորդ 18 ամսում աշխատանքի են վերցվել ավելի քան 500 մարդ: