Հասարակություն 

Արմեն Ուլիխանյանը հանդիպեց վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այսօր հանդիպում ունեցավ վարչական շրջանում գործող մանկապարտեզների և դպրոցների տնօրենների հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ձմռան նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Սպասվելիք տեղումների հետևանքներից խուսափելու համար ուսումնական հաստատություններին կտրամադրվի անհրաժեշտ քանակի աղ ու ավազի խառնուրդով զանգված և պոլիէթիլենային թաղանթ: 
Տնօրենների հետ քննարկվեցին նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին և ներքին կանոնակարգին վերաբերող մի շարք հարցեր:
Ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվեց Ամանորին ընդառաջ նաև տոնական ձևավորումներ իրականացնել շենքի հարակից տարածքում և նախասրահում. լավագույններին սպասվում են անակնկալներ:

Նույն շարքից