Բոլոր ժամանակների ամենահայտնի պայծառատես Վանգան մահացել է դեռևս 1996-ին։ Սակայն նրա անունը շարունակում է հուզել բոլոր նրանց, ում հետաքրքիր է ապագան։ Հայտնի մարգարեուհի Վանգան իր մահվանից հետո թողել է հսկայական քանակության օգտակար խորհուրդներ: Բոլորիս էլ հայտնի է, որ Վանգան բուժել է հազարավոր մարդկանց՝ չդիմելով մոգության օգնությանը: Նրա բոլոր խորհուրդներն այն մասին, ինչպես պահպանել առողջությունը և երիտասարդությունը, հիմնված են ժողովրդական իմաստության և իր անձնական փորձի վրա:
Գոյություն ունեն մի շարք խորհուրդներ, որոնք մինչ օրս օգնում և փրկում են տարբեր հիվանդություններից:
Վանգան մշտապես ասել է, որ սերն ամենաուժեղ դեղն է՝ հիվանդությունների և ծերության դեմ պայքարելու համար: Բայց ուղղակի սիրելը բավարար չէ: Այդ զգացմունքը պետք է զուգորդվի ջերմ խոսքերով, դրական մտքերով և բարի արարքներով:
Բոլոր նրանց, ովքեր բողոքում էին վատ ինքնազգացողությունից, Վանգան խորհուրդ էր տալիս ամռանը ոտաբոբիկ քայլել հողի և խոտի վրա: Նրա կարծիքով՝ այդպիսով կարելի է էներգիա ստանալ հողից, որը կփրկի ձմռանը մրսածությունից և այլ հիվանդություններից:
Օրգանիզմը թունավոր նյութերից և խարամից մաքրելու համար մարգարեուհին խորհուրդ էր տալիս շաբաթը մեկ անգամ ուտել եփած ցորեն` ուտելիս անպայման օգտագործելով ջուր: Դա ոչ միայն կմաքրի օրգանիզմը, այլ նաև կհաղորդի Ձեզ ուժ և էներգիա:
Իմունիտետը և կենսական տոնուսը բարձրացնելու համար անհրաժեշտ է խմել թուրմ` պատրաստված անտառային խոտաբույսերից:
Քնելուց առաջ պետք է անպայման ցնցուղ ընդունել: Դա ոչ միայն հիգիենայի պահպանման միջոց է, այլ նաև արդյունավետ մեթոդ` բացասական էներգիայից ազատվելու համար:
Մաքրության պահպանումը` համաձայն Վանգայի խորհուրդների, հանդիսանում է երիտասարդության և առողջության պահպանման ամենակարևոր սկզբունքներից մեկը:
Վանգայի խորհուրդները վերաբերում են տարբեր հիվանդություններ ունեցողներին, օրինակ, երիկամներով հիվանդ պատանիներին՝ դդմի սերմերով թեյ խմել, իսկ շաքարային դիաբետի նախնական փուլում խորհուրդ է տվել խմել մոշի պտուղների եփուկ:
Ոտքերի այտուցներից տառապող կանանց առաջարկել է պատրաստել ձիթապտղի յուղի եւ ջրի խառնուրդ եւ դրանով ծածկել ցավոտ տեղերը: Տասը եւ ավելի տարիներ կրծքի շրջանում ցավ ունեցող կնոջն ախտորոշել է թոքաթաղանթի բորբոքում եւ խորհուրդ տվել բուժման հետեւյալ եղանակը. խմորիչով՝ դրոժով հունցած հացի խմորին ավելացնել քացախ, բուսական յուղ, թթու գինի եւ ստացված խառնուրդով թրջել որեւէ կտոր ու դնել ցավող տեղին: Բուժամիջոցը կրկնել մինչեւ ապաքինումը: