Հասարակություն 

Իտալացին դատական հայց է ներկայացրել կնոջ դեմ՝ տնային գործերում անկարողության համար

Իտալիայի արևմուտքում գտնվող Լացիո գավառի բնակիչը դատական հայց է ներկայացրել իր կնոջ դեմ՝ լավ պատրաստելու չկարողանալու և տան մաքրությունը չպահպանելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Կնոջը մեղադրել են սեփական ընտանիքի նկատմամբ դաժանության մեջ: 40-ամյա իտալուհին կարող է դատապարտվել 1-6 տարվա ազատազրկման:

47-ամյա ամուսինն ասել է, որ արդեն ավելի քան 2 տարի տառապում է տնային գործերում կնոջ անկարողության պատճառով:

Նրա խոսքով՝ կինն իրեն վտարում էր ննջարանից, և իքնը ստիպված էր ապրել «հակահիգիենիկ պայմաններում»: Տղամարդը բողոքել է նաև, որ իր գնած մթերքները ստիպված են լինում դեն նետել, որովհետև կինը դրանք փչացնում է:

Նույն շարքից