Հասարակություն 

Մոր և դուստրերի լուսանկարը ցնցել է համացանցը

Մոր և երկվորյակ դուստրերի լուսանկարը ցնցել է համացանցը: Հունվարի վերջին ամերիկուհի Քեյլան Մահոմսը Twitter-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: «Մայրս, զույգս և ես»,- մակագրել է նա լուսանկարը: Ներկա պահին ԱՄՆ բնակչուհու հրապարակումը ավելի քան 19.5 ռեթվիթ և 31 հազար like է հավաքել:

Սակայն դժվար է հասկանալ, թե ով՝ ով է, քանի որ լուսանկարի հմայիչ կանայք ավելի շատ երեք քույրերի են նման:

Սոցցանցի օգտատերերն արագորեն միացել են «Գուշակիր, թե որտեղ է մայրիկը» խաղին:

CNN-ը հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ նրանք եռյակ են, և հավելում, թե օգտատերերը նախկինի պես փորձում են կռահել, թե երեք հերոսուհիներից ով է մայրը:

Հրապարակումներից մեկը թույլ է տալիս գլխի ընկնել, թե երեքից ով է մայրը: Հերոսուհիները լուսանկարվում են հերթական լուսանկարի համար, սակայն հասկանում են, որ իրականում տեսագրություն են նկարահանում: Երեքն էլ սկսում են ծիծաղել, սակայն վերջինը սկսում է ծիծաղել «ձախ կողմի տիկինը»: «Երբ ձեր մայրը կարծում է, թե դա լուսանկար է»,- ասվում է մակագրությունում: Ենթադրվում է, որ հենց նա էլ Քեյլանի և Քայլիի մայրն է:

Ըստ Informing-ի, ամերիկյան ընտանիքի լուսանկարը 20 հազար անգամ վերահրապարակվել եւ ավելի քան 30 հազար «հավանում» է ստացել: Օգտատերերի մեծ մասը խնդրել է նշել, թե, ի վերջո, ով է երկվորյակների մայրը: Ավելի ուշ Քեյլանը գրել է, որ մայրը սեւ պիջակով է:

Նույն շարքից