Բարի օր Հասարակություն 

Այսօր Բուն Բարեկենդան է

analitik.am

Հայ առաքելական եկեղեցին և նրա հետևորդները փետրվարի 7-ից մտնում են Մեծ Պահքի շրջան։

Մեծ պահքի Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Բարիկենդանը ավելի մեծ շուքով է նշվել, քան Ամանորը, որովհետև Բարեկենդանի տոնը երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստական ծիսական արարողակարգ էր:

Համաձայն քրիստոնեկան վարդապետության՝ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որ մարդը երբևէ դրախտում եղել և ճաշակել է բոլոր պտուղները:

Նույն շարքից